Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ

2019-11-13 18:15:40

 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում
անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ
իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման
մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների
վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը:
Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում բացվել է անասնաբուժասանիտարական
անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող թարմ մսի վաճառակետ: Այժմ արդեն
գյուղացին չի կարող թարմ միս-մսեղիքը վաճառել փողոցում՝ պատճառաբանելով, թե պետությունը կամ
համայնքը իրենն որևէ այլ հնարավորություն, վաճառքի այլ՝ ավելի բարեկարգ, վայր չի առաջարկում:
Վաճառակետի բացման արարողությանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է, որ տարբեր կառույցների մոտեցումների մեկտեղումը միշտ էլ տալիս
է ցանկալի արդյունք: «Սա ցցուն օրինակ է, թե ինչպես է հնարավոր վերահսկող կառույցի, հասարակական
կազմակերպության ու տեղական ինքնակառավարման մարմնի համատեղ ուժերով կարճ ժամկետում խրթին ու
անլուծելի թվացող հարցեր լուծել: Մենք բոլորս այս դեպքում ունեցել ենք նույն ելակետն ու նպատակը՝
ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ սննդամթերք օգտագործելու իրավունքը: Սիսիանցիների համար սա
առաջին հայացքից կարող է փոքր քայլ թվալ, սակայն այն մեծ քայլ է մեր սերունդների առողջության
ապահովման տեսակետից»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության
գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն
իրականացնող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության
արդյունքում:
Միջոցառմանը ներկա էր Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ
Սյունիքի մարզպետարանից, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը
համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության
գործակալությունից, ՌԶԳ ՀԿ-ից:
Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող
ֆերմերների համար, այն վերջ կտա համայնքում մսի փողոցային առևտրին և կնպաստի Սիսիանում մսի
շուկայի կայուն զարգացմանը: Վաճառակետի առավելություններից մեկն էլ այն է, որ այստեղ սպառողը թարմ
միսը ձեռք է բերում անմիջապես արտադրողից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում:

Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը:Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում բացվել է անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող թարմ մսի վաճառակետ: Այժմ արդեն  գյուղացին չի կարող թարմ միս-մսեղիքը վաճառել փողոցում՝ պատճառաբանելով, թե պետությունը կամ համայնքը իրենն որևէ այլ հնարավորություն, վաճառքի այլ՝ ավելի բարեկարգ, վայր չի առաջարկում:Վաճառակետի բացման արարողությանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է, որ տարբեր կառույցների մոտեցումների մեկտեղումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք: «Սա ցցուն օրինակ է, թե ինչպես է հնարավոր վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության ու տեղական ինքնակառավարման մարմնի համատեղ ուժերով կարճ ժամկետում խրթին ու անլուծելի թվացող հարցեր լուծել: Մենք բոլորս այս դեպքում ունեցել ենք նույն ելակետն ու նպատակը՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ սննդամթերք օգտագործելու իրավունքը: Սիսիանցիների համար սա առաջին հայացքից կարող է փոքր քայլ թվալ, սակայն այն մեծ քայլ է մեր սերունդների առողջության ապահովման տեսակետից»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն իրականացնող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում:Միջոցառմանը ներկա էր Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետարանից, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալությունից, ՌԶԳ ՀԿ-ից:: Վաճառակետի առավելություններից մեկն էլ այն է, որ այստեղ սպառողը թարմ միսը ձեռք է բերում անմիջապես արտադրողից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն:

 




Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »