Պայքար ֆեյքերի դեմ․ Փաշինյանը Վանեցյանին հատուկ հանձնարարություն տվեց

2019-04-04 21:24:51

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հատուկ հանձնարարություն տվեց: Ըստ այդմ` ԱԱԾ-ն պետք է քայլեր ձեռնարկի սոցցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: «Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու, որ մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն»,- նշեց նա։