ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԹԵՐԻ ՉԷ

2018-09-03 12:12:39

Սեպտեմբերի 2-ի ելույթից հետո Հայկ Մարությանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

<<Սիրելի ժողովուրդ,

Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։

Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։

Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։

Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը։>>, - ասել է Հայկ Մարությանը:




Հասարակություն

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՐԹՆ ԷԼ ԿԳԱ

Մեր իրականության մեջ արդեն սովորական է դարձել լսելը, որ բարձրագոչ անուներ ունեցող նախկին պաշտոնյաներ կանչվում են հարցաքննության: Այլ հարց է, որ հետո նրանց հիմնականում բաց են թողնում: Ինչևէ, շուտով գալու է նաև Տարոն Մարգարյանի հերթը:

Ավելին »