ԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ՝ ԳՐԻԳՈՐԻ ՌՈԲԵՐՏՍՈՆ (ՎԱՆԿՈՒՎԵՐ)

2018-08-30 16:02:08

Քաղաքում շնչելու օդ չկա, քաղաքը թաղված է փոշու տակ, քաղաքը թոքեր չունի, քաղաքի քամին ազատ ու սանձարձակ է և ուզած պահին հիշեցնում է, որ քաղաքը դարձել է մի քարակույտ, որն աղբի գարշահոտությամբ յուրաքանչյուրիս հասցնում է իր հանդեպ զզվանքի, որքան էլ որ փորձում ենք այդ զզվանքը չապրել մեզ գցելով  քաղաքի հետ կապված հիշությունների գիրկը: Մեզ կանաչ քաղաք է պետք, դարձրեք ավելի բարեկարգը ավելի կանաչ Երևան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վանկուվեր, Կանադա

Երբ Գրեգոր Ռոբերտսոնը ընտրվեց Վանկուվերի քաղաքապետ, նա խոստացավ 2020 թվականին այդ կանադական քաղաքը դարձնել աշխարհի ամենականաչ քաղաքը: Այդ պրոցեսը նա համեմատում էր տասնամարտի հետ. Քաղաքն ունի 10 նպատակ՝ էկոլոգիական աշխատատեղերի կրկնակի ավելացումից մինչև շենքերի էներգաօգտակարության ավելացում մինչև 20 տոկոս: Ավելի կայուն ապագայի ուղղությամբ աշխատելու հնարավորությունը Ռոբերտսոնի համար պատճառ դարձավ քաղաքականություն մուտք գործելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես միշտ կարծել եմ, որ ապագան կախված է քաղաքների կայունությունից և կենսունակությունից, մենք պետք է ստեղծենք կյանքի համար ավելի հարմարավետ քաղաքներ»,- ասում է նա: Բարձրագույն կրթությունը կենսաբանության բնագավառում և օրգանական սննդի շարժման մասնակցությունը ներդրում են ունեցել նրա՝ քաղաքապետի  մտածողության մեջ: Հեծանիվը՝ նրա հիմնական տրանսպորտն է, սնվում է միայն տեղական սննդամթերքներով, իսկ իր վերջին երեք տները վերանորոգել է օգտագործելով 100 տոկոսանոց վերամշակված ռեսուրսներ: «Սրանք հասարակ քայլեր են, որ յուրաքանչյուրը կարող է ձեռնարկել, բայց դրանք քաղաքները ավելի լավը կդարձնեն», - ասում է Ռոբերտսոնը:




Հասարակություն

ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Ջասթին Թրյուդոն պատմել է իր հոր հետ ունեցած մի զրույցի մասին, ինչն էլ Հայաստանը բացահայտելու առիթ է դարձել իր համար:

Ավելին »