ՋՈՒՐ ԵՆ ԾԱԽՈՒՄ, ՇԱՏ ԹԱՆԿ ՋՈՒՐ

2018-08-25 17:17:27

Ինչո՞ւ ենք ջրերի երկրում թանկ վճարում ջրի համար: Անհավատալի բացահայտումներ: 

Վեոլիա ջուրը կաշառել է ՀԾԿՀ նախագահին ու անդամներին ջրի սակագինը բարձրացնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 


«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմա ի՞նչ: Փաստորեն ջրի բերածը մնաց հանձնաժողովի կոկորդում:




Հասարակություն

ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Ջասթին Թրյուդոն պատմել է իր հոր հետ ունեցած մի զրույցի մասին, ինչն էլ Հայաստանը բացահայտելու առիթ է դարձել իր համար:

Ավելին »