ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ԱՏՐՃԱՆԱԿՈՎ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՄԻ ՏՂԱՄԱՐԴՈՒ, ԳԱԶԱՅՐԻՉՈՎ ՎԱՌԵԼ ՆՐԱ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԵՐԸ

2018-07-16 21:31:14

 

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու անունը կապվում է նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգման ու ծեծի գործի հետ: Այս տեղեկատվությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այս մասին հայտնի է դարձել հետախուզական միջոցառումների արդյունքում:
Նախնական տվյալներով՝ ծեծի ենթարկված տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։
«Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:
Այնուհետև տուժողին տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։
Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։
Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու անունը կապվում է նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգման ու ծեծի գործի հետ: Այս տեղեկատվությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել են ոստիկանության մամուլի ծառայությունից:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 16: Նախնական տվյալներով՝ ծեծի ենթարկված տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ գրում է «Ազատությունը»: 
Ավելի վաղ ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այս մասին հայտնի է դարձել հետախուզական միջոցառումների արդյունքում:

«Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:

Այնուհետև տուժողին տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։

Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։


Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։

azatutyun.am




Հասարակություն

ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբերի 2-ին ՇԱՆԹ հեռուստաալիքի եթերում Մենուա Հարությունյանը բացատրեց, որ աղմկահարույց իր լուսանկարը Դավիթ Բեկի ֆոնին նորմալ է...

Ավելին »