ՖՈՒՏԲՈԼԻ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ. ԿԺԱՄԱՆԻ ՆԱԵՎ ՌՈՆԱԼԴՈՆ

2018-07-07 19:53:37

 

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հուլիսի 8-ին կայանալիք համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հանդիպման ընդառաջ խաղի մի քանի մասնակիցները հանդիպել են լրագրողների հետ: 
Հիշեցնենք, որ մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականները:
Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:
Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:
Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանում կայանալիք ֆուտբոլի լեգենդների խաղին ընդառաջ մամուլի ասուլիսին  մասնակցում էին Կաֆուն, Խրիստո Ստոչկովը և Վենսան Կանդելան:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 7: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հուլիսի 8-ին կկայանա համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հանդիպումը, որին մասնակցելու է նաև բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն:

 

 

 

Հիշեցնենք, որ մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականները:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Առաջինը, որ լրագրողները ցանկացան հետաքրքրվել բրազիլական ֆուտբոլի լեգենդ Կաֆուից՝ ԱԱ-2018-ում երեկ Բրազիլիայի հավաքականի կրած պարտության և պայքարը լքելու մասին էր:

«Բրազիլիայի հավաքականը երեկ պարտվեց, քանի որ Բելգիայի ընտրանին ավելի կազմակերպված ու լավ էր գործում: Նեյարը միակ մեղավորը չէ: Երբ հավաքականն է պարտվում, մեղավոր է ամբողջ թիմը: Նեյմարի վրա է կենտորոնացած ամբողջ ուշադրությունը, դրա համար էլ նրա վրա են կենտրոնացած»,- ասում է Կաֆուն ու կիսվում առաջին անգամ Հայաստան գալուց ունեցած տպավորություններով.

«Առաջին անգամն եմ Հայաստանում: Շատ հաճելի է գտնվել այստեղ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ներկա կգտնվեն վաղվա խաղին մեծ բավականություն կստանան: Վաղվա խաղի արդյունքն ամենակարևոր բանը չէ, դեռ չգիտեմ՝ ովքեր են խաղալու, բայց ամենակարևորն այն է, որ ուրախացնենք հայ ազգին ու բոլոր երկրպագուներին: Խաղը կարող է ավարտվել 5:5, 6:6,10:10. դա էական չէ»: 

Ստոիչկովն էլ նշում է, որ վաղվա խաղից հիանալի սպասելիքներ ունի.

«Առաջին անգամ չեմ Երևանում, Երևանի մասին միշտ խոսել եմ Ջորկայևֆի հետ: Վաղվա խաղից հիանալի սպասելիքներ ունեմ»:

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վենսան Կանդելան էլ նշում է, որ ցանկանում է ժպիտ պարգևել վաղվա խաղին ներկա բոլոր երկրպագուներին.

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին: Ցանկանում ենք ժպիտ պարգևել վաղը խաղին ներկա գտնվող բոլոր մարդկանց: Մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ինչ վերաբերում է վաղվա խաղում գրանցվելիք արդյունքին, ես խաղալու եմ հաղթանակի համար (ծիծաղում է): Ցանկանում եմ՝ վաղը լավ խաղ ցուցադրենք երկրպագուների համար: Կարիերայի ընթացքում խաղացել ենք հաղթելու համար, դրա համար ենք հիմա հասել այստեղ»:

«Վաղը չենք մրցակցելու, խաղալու ենք բոլորիդ համար, տոն ենք փորձելու պարգևել հայ երկրպագուներին»,- Կանդելային հակադրում է Ստոիչկովը:

 

Ովքեր են ԱԱ-2018-ի չեմպիոնի հիմնական հավակնորդները.

Կանդելա. «Ֆրանսիան կամ Ռուսաստանը: Ֆրանսիայում երիտասարդ խաղացողները շատ են, ովքեր ուժեղ են: Ռուսաստանի անունը նշում եմ այն պատճառով, որ մունդիալներում միշտ չէ, որ հաղթում են ֆավորիտները: Եվ հետո, տեսանք, թե ինչպես նրանք խաղացին Իսպանիայի հետ»:

 

«Ինչու՞ ոչ: Մի շարք ուժեղագույն հավաքականներ արդեն դուրս են մնացել Մունդիալից, այնպես որ ամեն ինչ հնարավոր է: Ֆրանսիա-Բելգիա եզրափակիչ եմ կանխատեսում: Փլեյ-օֆի մյուս ցանցի թիմերը՝ Ռուսաստանը, Խորվաթիան, Անգլիան և Շվեդիան կարող են անակնկալներ մատուցել»,- ասում է Ստոիչկովը:

 

«VAR» տեսակրկնությունների համակարգի մասին

Կանդելա. «Կարելի է ասել, որ կարևոր հանգամանք է ֆուտբոլի համար: ԱԱ-ում սա առաջին փորձն էր ու դեռ դետալներ կան կարգավորելու, աստիճանաբար այն ավելի կկատրելագործվի, ու հարցեր կլուծի ֆուտբոլում: Ես կողմ եմ այդ համակարգի կիրառմանը»:

Կաֆու. «Դրական եմ համարում այս ներդրումը ֆուտբոլում: Դեպքեր են լինում, որ հնարավոր չէ միայն անզեն աչքով ճիշտ որոշումներ կայացնել: Բայց այս ԱԱ-ում եղան դեպքեր, երբ մի հվաքականը շահեց VAR -ի գործողություններից, բայց մյուսի համար անարդար ստացվեց»: 

Ստոիչկով. «Կարծում եմ՝ այս համակարգի գործածության մեջ բազում խնդիրներ կան: Ինձ ավելի շատ անհանգստացնում են այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ համակարգով: Կցանակամ, որ այդ համակարգով աշխատեն այնպիսի մարդիկ, ովքեր խաղացել են մեծ ֆուտբոլ:  Ճիշտ չեմ համարում, որ բանկում, ռեստորանում աշխատող մարդիկ, ովքեր ֆուտբոլի հետ կապ չունեն,  հետագայում աշխատում են այդ համակարգի վրա»:

 

 


Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

TERT.am




Հասարակություն

ՖՐԱՆՍԻԱՆ ՆՎԱՃԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ. ՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի գավաթը և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն: Հաղթանակը տոնում էր երկրպագուների անհամրելի բազմությունը, սակայն մի քանի խուլիգանի ակտիվ մասնակցությամբ Փարիզում տոնը վերածվեց բախման: Անկարգությունների հետևանքով 2 մարդ զոհվել է, կան հարյուրավոր ձերբակալվածներ: 

Ավելին »