ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՍՏՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԼՈՒԻՇ ՖԻԳՈՒՆ

2018-06-28 23:07:43

 

Մինչ ֆուտբոլասերները կենտրոնացած են ու հետեւում են ռուսաստանյան դաշտերում ընթացող Աշխարհի առաջնության խաղերին, Հայաստանում սպասում են հուլիսի 8-ին:
ԱԱ-ում այդ օրը հանդիպումներ չկան, սակայն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ուժերն են չափելու համաշխարհային ֆուտբոլի աստղերը՝ Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի ընտրանիները:
Mediamax Sport-ը ներկայացնում է մեր աստղային հյուրերի մասին հետաքրքիր փաստեր: Առաջինը Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն է:
***
Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգուն ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 4-ին Ալմադա քաղաքում: Քայլել սկսել է 6 տարեկանում, սակայն դա չի խանգարել նրան պորտուգալական ֆուտբոլի իսկական այցեքարտերից մեկը դառնալ ու կրել «Բարսելոնայի» ու «Ռեալի» շապիկները: 
1994-ին ՈւԵՖԱ-ի գավաթի շրջանակներում «Սանտյագո Բեռնաբեու» էր ժամանել պորտուգալական «Սպորտինգը»: Թեեւ «Ռեալն» հաղթեց այդ դիմակայությունում, բայց տպավորվել էր 21-ամյա կիսապաշտպանով՝ Ֆիգուն Արքայական թիմի պաշտպաններին հանգստանալու առիթ չտվեց: Այդ ժամանակ նա արդեն Մ-20 տարեկանների Աշխարհի, Մ-17 տ. Եվրոպայի չեմպիոն ու լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել: 
***
1995-ին առանց ֆուտբոլիստի համաձայնությունը հարցնելու «Սպորտինգը» Ֆիգուին որոշեց ուղարկել «Յուվենթուս»:
«Երբ իմացա այդ մասին, անչափ զայրացած էի ու որոշեցի պայմանագիր կնքել «Պարմայի» հետ, սակայն Լուչիանո Մոջին կարողացավ այնպես անել, որ Իտալիայում իմ ելույթների վրա 2 տարվա արգելք դրվի»,- հիշում է Ֆիգուն, որի բախտը բերեց ու նա հայտնվեց Իսպանիայում:
***
Այդ ընթացքում Ֆիգուին ցանկանում էր ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Սիթին», սակայն ակումբի խորհուրդը համարեց, որ կիսապաշտպանը ֆիզիկապես թույլ է ու չի կարող դիմանալ Անգլիայի Պրեմիեր Լիգային տեմպին:
***
«Բարսելոնայում» Ֆիգուն սկսեց հանդես գալ Յոհան Կրոիֆի գլխավորությամբ: 1995-2000 թթ. դարձավ Իսպանիայի ու Եվրոպայի սուպերգավաթակիր, Իսպանիայի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր: Թիմում 249 հանդիպման մասնակցեց ու 45 գոլի հեղինակ դարձավ: 
2000 թվականին այն ժամանակ ռեկորդային 37 մլն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց «Ռեալ», ինչը միանգամից դավաճանություն որակվեց Կատալոնիայում, դա ֆուտբոլի պատմության մեջ ամենասկանդալային տրանսֆերներից էր: Ֆիգուն թիմում առաջին օտարերկրացի ավագն էր ու հավակնում էր Ոսկե գնդակի, երկրպագուները նրան այդպես էլ չներեցին, հերթապահում էին Բարսելոնայում նրա տան մոտ ու շապիկներն այրում:
««Բարսելոնայում» ինձ ըստ արժանվույն չէին գնահատում, աշխատավարձս չէր համապատասխանում ակումբի հաջողություններում ունեցած իմ ներդրմանը»:
***
«Ռեալի» մարզաշապիկով «Նոու Կամպում» առաջին իսկ խաղում Ֆիգուին խոզի գլխով դիմավորեցին ու տրիբունաներից անխնա իրեր նետեցին նրա ուղղությամբ` կրակայրիչներ, դրամներ, հեռախոսներ, գոլֆի գնդակներ, վիսկիի շիշ: Խոզի գլուխը մինչ այժմ պահվում է «Բարսելոնայի» ակումբային թանգարանում: 
Ամբողջ հանդիպման ընթացքում սուլոցներն ու «Ֆիգու, մեռիր», «Դավաճան», «Հուդա» վանկարկումները չդադարեցին: Պաստառներից մեկի վրա էլ այս գրությունն էր. «Քեզ այդքան շատ ենք ատում, որովհետեւ անչափ շատ սիրել ենք»: 
Հանդիպման 73-րդ րոպեին մրցավարն ընդհատեց հանդիպումն ու թիմերին դուրս բերեց խաղադաշտից: Խաղը շարունակվեց 16 րոպե անց ու գոլազուրկ ոչ-ոքիով ավարտվեց: Բոլորը Ֆիգուին մեղադրեցին տեղի ունեցածի համար:
***
Դա չխանգարեց պորտուգալացուն 5 տարի մնալ Արքայական ակումբում ու բազմիցս մեկնել Կատալոնիա: «Ռեալի» հետ էլ 2 անգամ Իսպանիայի չեմպիոն դարձավ, Չեմպիոնների Լիգայի, ՈւԵՖԱ-ի ու Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող:
Իսկ երբ 2005-ին «Գալակտիկոսից» հեռացավ «Ինտեր», հետեւյալն ասաց նախկին թիմի հասցեին. 
««Ռեալը» կրկես էր, «Ինտերն» իսկական ակումբ է»:
Իտալական ակումբում էլ 4 անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:
***
1996, 2000 ու 2004 թթ. մասնակցել է Եվրոպայի ու 2002, 2006 թթ. Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին: 
***
2004 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հունաստանի դեմ խաղում խաղադաշտ ներխուժած երկրպագուն Ֆիգուի վրա նետեց «Բարսելոնայի» դրոշը՝ արտահայտելով իր զայրույթը: Այդ խաղում Պորտուգալիան զիջեց 0:1 հաշվով ու արծաթե մեդալակիր դարձավ:
***
2000 թվականին Ֆիգուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ու ընդգրկվեց «ՖԻՖԱ 100» ցանկում: 2001-ին էլ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր` իրենից հետ թողնելով Ռաուլին ու Դեւիդ Բեքհեմին:
Ֆիգուն ֆիլատելիստ է: 2002-ին Ֆիլատելիստների Միջազգային ասոցիացիան նրան «Գրան Պրի» է հանձնել սպորտում ունեցած բարձրագույն նվաճումների, նվիրվածության ու նամականիշներ հավաքելու համար: Մոնակոյի փոստն այդ առթիվ հատուկ նամականիշ է թողարկել: 
Կարիերան ավարտել է 2009 թվականին՝ 36 տարեկանում:
*** 
Ֆիգուի կինը շվեդ մոդել Էլեն Սվեդին է, որի հետ 1996-ին ծանոթացել է Բարսելոնայում Խոակին Կորտեսի շոուի ժամանակ. «Դպրոցում անգլերենի սիրահար չէի, սակայն կնոջս սիրտը գրավելու համար սովորեցի այն»: 
Հանուն նրա Ֆիգուն չի տեղափոխվել Անգլիա, մերժել է «Լիվերպուլին» ու ՄՅՈՒ-ին, փոխարենը հանդես է եկել Միլանում, որտեղ Էլենն աշխատում էր նորաձեւության ոլորտում: 
Ֆուտբոլային ամենագեղեցիկ զույգը համարվող Լուիշն ու Էլենը 3 դուստր ունեն: 
***
Ֆիգուն հիանալի կիթառի է նվագում ու նաեւ երգում է: Իսկ պորտուգալացի մարզիչ Կառլուշ Կեյրուշի շնորհիվ սիրահարվել է ավտոմրցաշարերին: Ֆուտբոլիստն ինքն է սկսել մեքենաներ վարել, Պորտուգալիայում մասնակցել է Գրան Պրիի A1 դասի մրցարշավի: 
***
Նա բար ունի Պորտուգալական Ալգարվե քաղաքում, «Stop TB Partnership» կազմակերպության դեսպանն է ու պայքարում է տուբերկուլյոզի դեմ: 
***
Խոսում է 5 լեզվով՝ պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն ու ֆրանսերեն:
***
Սիրած ուտելիքը տապակած ճուտն ու հավով բրինձն է: 
2017 թվականի հոկտեմբերից ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդականն է:
Պատրաստել է Հասմիկ Բաբայանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ ֆուտբոլասերները կենտրոնացած են ու հետեւում են ռուսաստանյան դաշտերում ընթացող Աշխարհի առաջնության խաղերին, Հայաստանում սպասում են հուլիսի 8-ին:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 28:
ԱԱ-ում այդ օրը հանդիպումներ չկան, սակայն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ուժերն են չափելու համաշխարհային ֆուտբոլի աստղերը՝ Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի ընտրանիները:


Mediamax Sport-ը ներկայացնում է մեր աստղային հյուրերի մասին հետաքրքիր փաստեր: Առաջինը Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն է:
***
Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգուն ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 4-ին Ալմադա քաղաքում: Քայլել սկսել է 6 տարեկանում, սակայն դա չի խանգարել նրան պորտուգալական ֆուտբոլի իսկական այցեքարտերից մեկը դառնալ ու կրել «Բարսելոնայի» ու «Ռեալի» շապիկները: 
1994-ին ՈւԵՖԱ-ի գավաթի շրջանակներում «Սանտյագո Բեռնաբեու» էր ժամանել պորտուգալական «Սպորտինգը»: Թեեւ «Ռեալն» հաղթեց այդ դիմակայությունում, բայց տպավորվել էր 21-ամյա կիսապաշտպանով՝ Ֆիգուն Արքայական թիմի պաշտպաններին հանգստանալու առիթ չտվեց: Այդ ժամանակ նա արդեն Մ-20 տարեկանների Աշխարհի, Մ-17 տ. Եվրոպայի չեմպիոն ու լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել: 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1995-ին առանց ֆուտբոլիստի համաձայնությունը հարցնելու «Սպորտինգը» Ֆիգուին որոշեց ուղարկել «Յուվենթուս»:
«Երբ իմացա այդ մասին, անչափ զայրացած էի ու որոշեցի պայմանագիր կնքել «Պարմայի» հետ, սակայն Լուչիանո Մոջին կարողացավ այնպես անել, որ Իտալիայում իմ ելույթների վրա 2 տարվա արգելք դրվի»,- հիշում է Ֆիգուն, որի բախտը բերեց ու նա հայտնվեց Իսպանիայում:
***
Այդ ընթացքում Ֆիգուին ցանկանում էր ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Սիթին», սակայն ակումբի խորհուրդը համարեց, որ կիսապաշտպանը ֆիզիկապես թույլ է ու չի կարող դիմանալ Անգլիայի Պրեմիեր Լիգային տեմպին:
***
«Բարսելոնայում» Ֆիգուն սկսեց հանդես գալ Յոհան Կրոիֆի գլխավորությամբ: 1995-2000 թթ. դարձավ Իսպանիայի ու Եվրոպայի սուպերգավաթակիր, Իսպանիայի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր: Թիմում 249 հանդիպման մասնակցեց ու 45 գոլի հեղինակ դարձավ: 
2000 թվականին այն ժամանակ ռեկորդային 37 մլն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց «Ռեալ», ինչը միանգամից դավաճանություն որակվեց Կատալոնիայում, դա ֆուտբոլի պատմության մեջ ամենասկանդալային տրանսֆերներից էր: Ֆիգուն թիմում առաջին օտարերկրացի ավագն էր ու հավակնում էր Ոսկե գնդակի, երկրպագուները նրան այդպես էլ չներեցին, հերթապահում էին Բարսելոնայում նրա տան մոտ ու շապիկներն այրում:
««Բարսելոնայում» ինձ ըստ արժանվույն չէին գնահատում, աշխատավարձս չէր համապատասխանում ակումբի հաջողություններում ունեցած իմ ներդրմանը»:
***
«Ռեալի» մարզաշապիկով «Նոու Կամպում» առաջին իսկ խաղում Ֆիգուին խոզի գլխով դիմավորեցին ու տրիբունաներից անխնա իրեր նետեցին նրա ուղղությամբ` կրակայրիչներ, դրամներ, հեռախոսներ, գոլֆի գնդակներ, վիսկիի շիշ: Խոզի գլուխը մինչ այժմ պահվում է «Բարսելոնայի» ակումբային թանգարանում: 
Ամբողջ հանդիպման ընթացքում սուլոցներն ու «Ֆիգու, մեռիր», «Դավաճան», «Հուդա» վանկարկումները չդադարեցին: Պաստառներից մեկի վրա էլ այս գրությունն էր. «Քեզ այդքան շատ ենք ատում, որովհետեւ անչափ շատ սիրել ենք»: Հանդիպման 73-րդ րոպեին մրցավարն ընդհատեց հանդիպումն ու թիմերին դուրս բերեց խաղադաշտից: Խաղը շարունակվեց 16 րոպե անց ու գոլազուրկ ոչ-ոքիով ավարտվեց: Բոլորը Ֆիգուին մեղադրեցին տեղի ունեցածի համար:
***
Դա չխանգարեց պորտուգալացուն 5 տարի մնալ Արքայական ակումբում ու բազմիցս մեկնել Կատալոնիա: «Ռեալի» հետ էլ 2 անգամ Իսպանիայի չեմպիոն դարձավ, Չեմպիոնների Լիգայի, ՈւԵՖԱ-ի ու Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող:Իսկ երբ 2005-ին «Գալակտիկոսից» հեռացավ «Ինտեր», հետեւյալն ասաց նախկին թիմի հասցեին. 
««Ռեալը» կրկես էր, «Ինտերն» իսկական ակումբ է»:
Իտալական ակումբում էլ 4 անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


1996, 2000 ու 2004 թթ. մասնակցել է Եվրոպայի ու 2002, 2006 թթ. Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին: 
***
2004 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հունաստանի դեմ խաղում խաղադաշտ ներխուժած երկրպագուն Ֆիգուի վրա նետեց «Բարսելոնայի» դրոշը՝ արտահայտելով իր զայրույթը: Այդ խաղում Պորտուգալիան զիջեց 0:1 հաշվով ու արծաթե մեդալակիր դարձավ:
***
2000 թվականին Ֆիգուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ու ընդգրկվեց «ՖԻՖԱ 100» ցանկում: 2001-ին էլ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր` իրենից հետ թողնելով Ռաուլին ու Դեւիդ Բեքհեմին:Ֆիգուն ֆիլատելիստ է: 2002-ին Ֆիլատելիստների Միջազգային ասոցիացիան նրան «Գրան Պրի» է հանձնել սպորտում ունեցած բարձրագույն նվաճումների, նվիրվածության ու նամականիշներ հավաքելու համար: Մոնակոյի փոստն այդ առթիվ հատուկ նամականիշ է թողարկել: Կարիերան ավարտել է 2009 թվականին՝ 36 տարեկանում:


*** 
Ֆիգուի կինը շվեդ մոդել Էլեն Սվեդին է, որի հետ 1996-ին ծանոթացել է Բարսելոնայում Խոակին Կորտեսի շոուի ժամանակ. «Դպրոցում անգլերենի սիրահար չէի, սակայն կնոջս սիրտը գրավելու համար սովորեցի այն»: 
Հանուն նրա Ֆիգուն չի տեղափոխվել Անգլիա, մերժել է «Լիվերպուլին» ու ՄՅՈՒ-ին, փոխարենը հանդես է եկել Միլանում, որտեղ Էլենն աշխատում էր նորաձեւության ոլորտում: Ֆուտբոլային ամենագեղեցիկ զույգը համարվող Լուիշն ու Էլենը 3 դուստր ունեն: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ֆիգուն հիանալի կիթառի է նվագում ու նաեւ երգում է: Իսկ պորտուգալացի մարզիչ Կառլուշ Կեյրուշի շնորհիվ սիրահարվել է ավտոմրցաշարերին: Ֆուտբոլիստն ինքն է սկսել մեքենաներ վարել, Պորտուգալիայում մասնակցել է Գրան Պրիի A1 դասի մրցարշավի: 
***
Նա բար ունի Պորտուգալական Ալգարվե քաղաքում, «Stop TB Partnership» կազմակերպության դեսպանն է ու պայքարում է տուբերկուլյոզի դեմ: 
***
Խոսում է 5 լեզվով՝ պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն ու ֆրանսերեն:
***
Սիրած ուտելիքը տապակած ճուտն ու հավով բրինձն է: 2017 թվականի հոկտեմբերից ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդականն է:


MEDIAMAX.AM /Պատրաստել է Հասմիկ Բաբայանը

 

լուսանկարները՝ REUTERS




Հասարակություն

ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Ջասթին Թրյուդոն պատմել է իր հոր հետ ունեցած մի զրույցի մասին, ինչն էլ Հայաստանը բացահայտելու առիթ է դարձել իր համար:

Ավելին »