ԵԹԵ ՄՐՑՈՒՅԹ, ԱՊԱ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ․ ՍԱՊԾ-Ի ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ

2018-06-27 11:34:00

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն, որ սննդամթերքի վերահսկողությունը առանցքային դեր ունի ցանկացած  պետության համակարգում պարզից էլ պարզ է։ Շեշտման կարիք չունի նաև այն հանգամանքը, որ սննդի անվտանգ լիները գերկարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։ Սակայն կան փաստեր, որոնք ստիպում են կասկածի տակ առնել սննդի և հասարակության առողջության կարևորումը։

 

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 27: Դեռ չեն մոռացվել և, հնարավոր է, առայժմ արմատախիլ չեն արվել Ժամկետնանց մթերքների, հիվանդ կենդանիների մսամթերքի և զանազան ցուպիկներով հարուստ կաթնամթերքի վաճառքի արատավոր երևույթները, մի բան, ինչը առաջնային նշանակություն ունի առողջ հասարակություն ունենալու համար։

Հավանաբար նույն կարծիքը ունեն նաև սննդի անվտանգության տեսչության ղեկավարները և եթե այո, ուրեմն ջանք ու եռանդ չպիտի խնայվեր լավագույն մասնագետներին համակարգ ներգրավելու համար։ Սակայն կան փաստեր, որոնք ստիպում են կասկածի տակ առնել սննդի և հասարակության առողջության կարևորումը։

Այսպես, օրինակ, անհասկանալի է, թե ի՞նչպես սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում  (ՍԱՊԾ) ղեկավար պաշտոնի թափուր տեղի մասին տեղյակ չէին նույնիսկ ՍԱՊԾ կից գործող հասարակական խոհրդի անդամները։

Ի՞նչպես է հնարավոր կազմակերպել  անդյունավետ մրցույթ, եթե դրա մասին հայտարարությունը հասանելի է դառնում միայն մեկ օր առաջ։  Ընտրությունը տեղի է ունեցել հունիսի 20-ին իսկ  փոքր եւ միջին ձեռնարկությունների ասոցիացիան (ՓՄՁ) Facebook-յան իր էջում մրցույթի հայտարարությունը տեղադրել է հունիսի 19-ին, այսինքն մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող մասնագետի տնօրինության տակ եղել են հաշված ժամեր հայտ ներկայացնելու և ընտրություններին պատրաստվելու համար։ Արդյոք  ժամանակը խիստ սուղ չէ  նման լուրջ պաշտոնին դիմելու, ծրագիր կազմելու և մասնակցության որոշում կայացնելու համար։

Ի՞նու ամբողջ Հայաստանում թափուր տեղի համար գտնվեց միայն երեք  թեկնածու, միգուցե պատճառը կրկին թափուր տեղի առկայությունից անտեղյակությունն էր։

Ստացվում է՝ հայտարարությունը ձևա՞կան բնույթ է կրել, հակառակ դեպքում անցկացվելիք ընտրության մասին կաղաղակեին ԶԼՄ- ները,  միցույթի մասին կհայտարարվեր շատ ավելի վաղ, եթե, իհարկե, ընտրության նպատակը լավագույններից լավագույնին ընտրելն էր։

ՍԱՊԾ-ի ղեավաիր պաշտոնին հավակնում էր  երեք թեկնածու. Գեորգի Ավետիսյանը՝ Հանրապետական  անասանբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորոտոր ծառայությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար։ Արարատ Գյուլումյանը՝ պետապան պահպանության ծառայության սանիտարական բժիշկ։ Գրիգոր Գրիգորյանը՝ կենդանիների առողջության և սննդի անվտանգության միջազգային փորձագետ։

Հատկանշական է, որ խորհրդի քվյարկությանբ որոշում կայացվեց վարչապետի ընտրությանը ներկայացնել երկու թեկնածուի, դուրս թողնելով միջազգային փորձագետի որոկավորում ունեցող թեկնածուին։

Ի դեպ խորհրդի քվեարկությամբ ամենաքիչ ձայներ հավաքած և ընտրվելու հնարավորությունից զրկված Գրիգորի Գրիգորյանը 2011 թվականին երեք ամսով զբաղեցրել է ՍԱՊԾ պետի պաշտոնը։ Այս պաշտոնում առաջին եւ միակ մրցույթն անցկացվել է 2011-ին և թեկնածուների ընտրման հանձնաժողում ընդգրկված էին ՀՀ կառավրությանն առընթեր ԵՄ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչները: Դրանից հետո ՍԱՊԾ-ը ղեկավարաը վարչապետի կողմից էր նշանակվում:

«Միայն ԵՄ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչների մասնակցության շնորհիվ ես հաղթեցի այդ միցույթը»,- ասում է Գրիգորի Գրիգորյանը և հավելում, որ իր աշխատանքի կարճ ժամկետը պայմանավորված է միմիայն տվյալ ժամանակահատվածի ղեկավարների հրամայականներին անզիջում լինելով։

«Ինձ պարտադրում էին՝ որպես պիտանի հաստատել ժամկետնանց սնունդ, ես ընդդիմանում էի: Օրինակ, իմ կարգադրությամբ ոչնչացվեց  ներկրված ճտերի մեծ չափաբաժին, որոնք անպիտան էին»,- իր հարցազրույցներից մեկում մանրամասնում է Գրիգոր Գրիգորյանը։




Հասարակություն

ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբերի 2-ին ՇԱՆԹ հեռուստաալիքի եթերում Մենուա Հարությունյանը բացատրեց, որ աղմկահարույց իր լուսանկարը Դավիթ Բեկի ֆոնին նորմալ է...

Ավելին »