ԱՄՈՒՍԻՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԻՐ ՀՂԻ ԿՆՈՋԸ

2018-06-14 13:27:58

Ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հղի կնոջը: 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 14: Հունիսի 13-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, դստեր ամուսինն իրենց բնակարանում իր 4 ամսական հղի դստերը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ անգամ ոտքերով հարվածել է դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ երբ ինքը ցանկացել է միջամտել, հրել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ շարժվել են Երևան քաղաքի ուղղությամբ

Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ ծառայողների կողմից Գորիսի Սյունիք փողոցում կանգնեցվել է տվյալ մեքենան, որի վարորդը հրավիրվել է Գորիսի բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Նույն օրը, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա քաղաքացուհի՝ «հղիություն 14 շաբաթական սպառնացող վիժում» ախտորոշմամբ:
Ըստ կնոջ բացատրության՝ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում ամուսինն իրեն ծեծի ենթարկելուց հետո իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհին փոխել է մեքենայի ուղղությունը, և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան, կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել է ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստելատեղին ու շարունակել ճանապարհը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

analitik.am

Հասարակություն

ՀԵ՜Յ ԳԻԴԻ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄԻ ՃԱՐ ԼԻՆԵՐ ԼՍԵԻՐ ԷՍ ՀՐԱՇՔԻՆ

Մարիամ Մելքոնյանն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:

Ավելին »