ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՇՏԱՊ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

2018-06-01 23:06:49

 

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ,
Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:
Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումնրի: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցները չեն աշխատել:
Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:
Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Հարգանքներով`
Երևան Սիթի սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան 
Նոր Զովք սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան
Կրպակ սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան
Կայզեր սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան
Սաս Գրուպ սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան
Պարմա սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան
Ծիրան սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան
Էվրիկա սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով
Վաս գրուպ սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան
Դանիելյան սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան
Շիրակ խանութների ցանց՝ Գևորգյան Գոռ

Սուպերմարկետների տերերը վարչապետի հետ շտապ հանդիպում են պահանջում: Նրանք բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 1: Սուպերմարկետների ղեկավարները անհանգստացած են և բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

"Մեծարգո պարոն վարչապետ, Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը, -ասված է նամակում:- 

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:


Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումնրի:

 

Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցները չեն աշխատել:


Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:


Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար:


Հարգանքներով`

Երևան Սիթի սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան 

Նոր Զովք սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան

Կրպակ սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան

Կայզեր սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան

Սաս Գրուպ սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան

Պարմա սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան

Ծիրան սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան

Էվրիկա սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով

Վաս գրուպ սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան

Դանիելյան սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան

Շիրակ խանութների ցանց՝ Գևորգյան Գոռ

hayeli.am




Հասարակություն

ՀԵ՜Յ ԳԻԴԻ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄԻ ՃԱՐ ԼԻՆԵՐ ԼՍԵԻՐ ԷՍ ՀՐԱՇՔԻՆ

Մարիամ Մելքոնյանն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:

Ավելին »