ԱՅԲ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

2018-05-26 11:12:48

 

Մայիսի 25-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները կանխել են քաղաքացի Մ.-ի (ազգանունը չի հաջողվել պարզել, ծնվել է 1969թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն եւ ուղեկցել վերջինիս իր տոԱՅԲ

ԱՅԲ կրթական համալիրի ղեկավարությունը մտահոգված է դպրոցում ֆինանսական աուդիտ կազմակերպելու մասին կրթության և գիտության նախարարի հայտարարությունից:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 26: Երբ օրեր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ԱՅԲ կրթական հիմնադրամի՝ ֆինանսական աուդիտի կազմակերպման հանձնարարության մասին, դպրոցի ղեկավար կազմը մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ իրենք ամեն տարի անցել են ֆինանսական աուդիտ ու թաքուն ծախսեր չունեն:

 Արայիկ Հարությունյանը գրել էր. «Այբի հետ կապված… Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը…»:

«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԿԳ նախարարի գրառմանն ու հանձնարարությանը, նշել է, որ նախարարը պետք է վերանայի իր մոտեցումները.

«Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, եւ նախորդ տարի որոշել ենք Հայաստանի եւ «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով:

Փոփոխությունների շունչը, իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երեւույթներ են: Մենք մեծ հույսով հետեւում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ: Բայց կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաեւ «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին:

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես եւ Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:

Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,- գրել է Յանը:

1in.am

 

 

 

 

 

 

 




Հասարակություն

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՐԹՆ ԷԼ ԿԳԱ

Մեր իրականության մեջ արդեն սովորական է դարձել լսելը, որ բարձրագոչ անուներ ունեցող նախկին պաշտոնյաներ կանչվում են հարցաքննության: Այլ հարց է, որ հետո նրանց հիմնականում բաց են թողնում: Ինչևէ, շուտով գալու է նաև Տարոն Մարգարյանի հերթը:

Ավելին »