ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՔԱՂԾԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

2018-05-22 18:47:16

 

Լուսանկարը` REUTERS
Tweet
Երեւան: Մեդիամաքս: Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար նախատեսվում է բարեգործական հիմնադրամների եւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ այսօր  առաջարկը քննարկվել է մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների հետ հանդիպմանը: 
Ակնկալվում է, որ հիմնադրամը կկոորդինացնի աշխատանքները եւ հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների եւ անհատների անունից: 
Աննա Հակոբյանը դրական է արձագանքել ապագա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարակին:
Նա համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար եւ գործելու է բացառապես թափանցիկ եւ համակարգված:



Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար նախատեսվում է բարեգործական հիմնադրամների եւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 22: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ այսօր  առաջարկը քննարկվել է մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների հետ հանդիպմանը: 


Ակնկալվում է, որ հիմնադրամը կկոորդինացնի աշխատանքները եւ հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների եւ անհատների անունից: 


Աննա Հակոբյանը դրական է արձագանքել ապագա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարակին:


Նա համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար եւ գործելու է բացառապես թափանցիկ եւ համակարգված: 

mediamax.am

լուսանկարը՝ info-arm.com




Հասարակություն

ՀԵ՜Յ ԳԻԴԻ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄԻ ՃԱՐ ԼԻՆԵՐ ԼՍԵԻՐ ԷՍ ՀՐԱՇՔԻՆ

Մարիամ Մելքոնյանն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:

Ավելին »