«Cilicia» ԲԻԶՆԵՍ-ԱԿՈՒՄԲԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

2018-05-21 19:00:04

 

Մոսկվայում ու Երևանում կայացել են հայկական Cilicia բիզբես-ակումբի անդամների հերթական հանդիպումները «Կիլիկիա Տուն» նախագծի շրջանակում: Այս անգամ քննարկվել են ոչ միայն համատեղ իրականացվող գաղափարներն ու ծրագրերը, այլև Հայաստանի նոր կառավարության հետ հնարավոր համագործակցության հարցեր: 
Cilicia բիզբես-ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ակումբի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում: Հաշվի առնելով մասնագիտական գիտելիքներն ու տեղեկացվածությունը, ակումբի մասնակիցները նաև պատրաստ են փորձագիտական գնահատական տալ Հայաստանի տնտեսության զարգաման կառավարության ծրագրին և առաջարկություններով հանդես գալ: 
Առաջիկայում Cilicia ակումբը նաև հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկով Հայաստանում բիզնես նախագծեր ներկայացնելու և համագործակցությունը կառավարության հետ ամրապնդելու համար: Նպատակը՝ բիզնես հանրության կողմից խնդիրների առաջ քաշումն ու առաջարկվող լուծումները իշխանություններին հասցնելու հնարավորության ստեղծումն է:

Մոսկվայում ու Երևանում կայացել են հայկական Cilicia բիզնես-ակումբի անդամների հերթական հանդիպումները «Կիլիկիա Տուն» նախագծի շրջանակում: Այս անգամ քննարկվել են ոչ միայն համատեղ իրականացվող գաղափարներն ու ծրագրերը, այլև Հայաստանի նոր կառավարության հետ հնարավոր համագործակցության հարցեր: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 21:
Cilicia բիզնես-ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ակումբի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում:

Հաշվի առնելով մասնագիտական գիտելիքներն ու տեղեկացվածությունը, ակումբի մասնակիցները նաև պատրաստ են փորձագիտական գնահատական տալ Հայաստանի տնտեսության զարգաման կառավարության ծրագրին և առաջարկություններով հանդես գալ: 

Առաջիկայում Cilicia ակումբը նաև հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկով՝ Հայաստանում իրագործվող բիզնես նախագծեր ներկայացնելու և համագործակցությունը կառավարության հետ ամրապնդելու համար: Նպատակը՝ բիզնես հանրության կողմից խնդիրների առաջ քաշումն ու առաջարկվող լուծումները իշխանություններին հասցնելու հնարավորության ստեղծումն է:




Հասարակություն

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՐԹՆ ԷԼ ԿԳԱ

Մեր իրականության մեջ արդեն սովորական է դարձել լսելը, որ բարձրագոչ անուներ ունեցող նախկին պաշտոնյաներ կանչվում են հարցաքննության: Այլ հարց է, որ հետո նրանց հիմնականում բաց են թողնում: Ինչևէ, շուտով գալու է նաև Տարոն Մարգարյանի հերթը:

Ավելին »