ԲՈՂՈՔԻ ԵՐԹԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՈՒՂԻՂ

2018-04-20 13:38:34

 

Նիկոլ Փաշինյանի քայլերթի ընթացքում բեռնատարների վարորդները կանգնեցնում են մեքենաները, փակում ճանապարհը և ոստիկանությանը հայտնում մեքենայի  անսարքության մասին: 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 20: Վաղ առավոտից սկսվել է բեռնատարներով ճանապարհները փակելու օպերացիան:«Քաղաքացիական անհնազանդություն» շարժմբեռնատարների վարորդներին կոչ է արեց բոլոր ճանապարհներին հորիզոնական կանգնեցնել մեքենաները և ըստ հնարավորության թուլացնել անիվները, անել այնպես, որ մեքենայի շարժիչը չմիանա, որ ՃՈ-ը չկարողանա բեռնատարները հեռացնել:


Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր ու երթեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նա երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հայտարարել էր, որ ապրիլի 20-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից սկսում են ցանցային գործողությունները, փակում են մայրաքաղաքի տարբեր հատվածներ:

Lուսանկարը՝ tert.am




Հասարակություն

Ի ՎԵՐՋՈ Ո՞ՐՆ Է ՍԱՊԾ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Արդեն տևական ժամանակ հանրապետությունում անհանգստացած են վաճառքի կետերում վերամշակման համար նախատեսված թռչնամսի իրացման խնդրով:

Ավելին »