Ջենիֆեր Լոպես, Շեր, Քեթի Փերի, Ռիհանա` նրանք իմ հաճախորդներն են. Սիլվա Չաքմաքչյան

2014-07-30 09:37:20

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրույց բարերար, գործարար կին, «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահի հիմնադիր Սիլվա Չաքմաքչյանի հետ: Շեր, Դայանա Ռոս, Դոլի Փարթոն, Ջենիֆեր Լոպես, Մայքլ  Ջանեթ Ջեքսոններ, Ռիհաննա։

Այս հռչակավոր անունների հետ է աշխատում Սիլվա Չաքմաքչյանը,  նաև` համագործակցություն  «Ալիսան հրաշքների աշխարհում», «Oceans Eleven» ընկերությունների, հոլիվուդյան հարյուրավոր այլ հայտնի դերասանների, երգիչների, արվեստագետների,  ֆիլմերի, լասվեգասյան ու ճամփորդական նավերի շքեղ շոուների հետ: 

Հոլիվուդի սրտում գործող «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահը շուրջ 30 տարի ապահովում է ամերիկյան շոու բիզնեսի փայլն ու շքեղությունը` հանդիսանալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը: Իբրև գործարար կին Սիլվա Չաքմաքչյանը  բազում պարգևների է արժանացել` այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:  

Տիկին Սիլվան նաև բարեգործությամբ է զբաղվում. «Լուռ բարերարուհի» Սիլվա Չաքմաքչյանն արժանացել է նաև «Կիլիկյան ասպետ» շքանշանին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինի ձեռամբ` հայրենասեր հայուհու կողմից իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ Առաջնորդարանին, Հայկական միությանը և հատկապես հայրենիքին ուղղված սրտաբուխ նվիրատվությունների համար։




Հասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:

Ավելին »