Մասիսի հիվանդանոցը էներգախնայողության շնորհիվ 20 միլիոն դրամ է տնտեսել

2014-07-30 09:26:13

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում` զրույց  էներգախնայողության մասին,  ինչը  ժամանակակից աշխարհում վաղուց կիրառելի երևույթ է , իսկ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ջանքերով այն միայն վերջերս է սկսել օգտագործվել և կարելի է ասել որոշակի արդյունքներ կան հատկապես հանրային շենքերում:

Այսօր զրուցում ենք հենց էներգախնայողության արդյունքների մասին:
Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման ձևաչափն այս շաբաթ փոքր-ինչ փոխվել է` մենք հյուրընկալել ենք ոչ թե մեկ, այլ մի քանի հյուրերի, ովքեր օգտվել են էներգախնայողության ծրագրից և պատմում են այս ծրագրի հայաստանյան արդյունքերի մասին:

Իսկ հաղորդման մասնակիցներից մեկն, օրինակ` Մասիսի բժշկական կենտրոնի տնտեսագետ Կարինե Մաթևոսյանը հպարտությամբ նշում է, որ ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տվել  նախորդ ցրտաշունչ ձմռանը հիվանդանոցի տարածքը լիարժեքորեն տաքացնել և որ ամենակարևորն է նախորդ տարվա համեմատ մոտ 20 միլիոն դրամ խնայել:




Հասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:

Ավելին »