Փարիզը միայն տոն չէ, իսկ տոնն էլ միայն Փարիզում չէ...

2014-07-10 12:57:14

«Ինչպիսի՞ն են հայ զբոսաշրջիկների մասին փարիզեցիների կարծիքներն, ինչպիսի՞ արձագանքներ ունեն Փարիզի հյուրանոցների ու թանգարանների աշխատակիցները Հայաստանից ժամանածների վերաբերյալ» ,- այս հարցն  Asekose.am-ն ուղղեց Ֆրանսիայի տուրիզմի զարգացման ԱՏՈՒ ՖՐԱՆՍ գործակալության ԱՊՀ –Ռուսաստան բաժնի տնօրեն՝ Ինեսա Կորոտկովային: Նրա խոսքով կան ընդհանուր`  ռուսախոս զբոսաշրջիկների մասին արձագանքներ, որոնք , պետք է  ասել, ավելի ու ավելի դրական են դառնում. «Եթե 90-ականներին հյուրանոցների տերերը մտածում էին տուրօպերատորների հետ պայմանագիր կնքել, թե ոչ, այժմ նման հարց չկա... Որքան շատ Հայաստանից զբոսաշրջիկներ այցելեն Ֆրանսիա, մեր ֆրանսիացի գործընկերներից ավելի շատ արձագանքներ կլսենք: Փարիզը Ֆրանսիայի դարպասներն է, սակայն զբոսաշրջության արժեքները նաև Փարիզից դուրս են և Հայաստանից այցելողները պետք է նաև ֆրանսիական այլ քաղաքներ մեկնեն, որպեսզի բացահայտեն Ֆրանսիան իր բոլոր գույներով  ու զբոսաշրջության տարբեր ուղղություններով` լեռնադահուկորդային հանգստավայրեր, գոլֆի դաշտեր, գինեգործության բացահայտումներ, մշակութային փառատոններ»,-նշել է Ինեսա Կորոտկովան:

Ֆրանսիան  զբոսաշրջիկների հոսք ակնկալում է հատկապես 2016-ին, երբ երկրում անցկացվելու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:  Ընկերությունը  դրանից առաջ էլ շարունակելու է ԱՊՀ զբոսաշրջիկներիին ներկայացնել Ֆրանսիա այցելելու զբոսաշրջային առավելութունը:

Ֆրանսիայի տուրիզմի զարգացման ԱՏՈՒ ՖՐԱՆՍ գործակալությունը Հայաստանում գրասենյակ բացելու նպատակ չունի, սակայն ակնկալվում է հայ  տուրօպերատորների  ու զբոսաշրջության մասին գրող լրատվամիջոցների հետ համագործակցության ակտիվացում:

Ի դեպ, առաջիկա ամիսներին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն է մտադիր ակտիվացնել զբոսաշրջության խթանման քայլերը` դեսպանատան կայքում բացելով հայերեն ու ֆրանսերեն բաժին` «Ֆրանսիան սպասում է քեզ»  վերնագրով:

Իսկ ստորև ներկայացվող տեսանյութը` փոքրիկ ու գեղեցիկ ակնարկ է բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր նախատեսում են այցելե Ֆրանսիա: 




Հասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:

Ավելին »