Արդեն քանի օր է Գեղարքունիքի մարզում խոզերը սատկում են անհասկանալի պատճառներով : Գավառի շրջանում ,մասնավորապես Լանջաղբյուր գյուղում արդեն սատկել են 24 հատ մայր խոզ և 67 գոջի :
Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը մեր հետ զրույցում նշեց,որ դեռ հանգամանքները պարզվում են :
Հարցին,թե վարկած կա ,խոզերի սատկելը կապում են Ավստրալիական ժանտախտի հետ ,որքանո՞վ է վտանգավոր , Համբարձումյանը պատասխանեց.
- Վտանգը մարդուն չի սպառնում,քանզի եփած ժամանակ բակտերիաները չքանում են :Այսօր Սննդի անվտանգության տեսչական մարմնից ստուգումներ են լինելու : Եզրակացությունների մասին կհայտնվի լրացուցիչ: